Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նիկոլ Փաշինյան. Եթե Սորոսի գրասենյակը վտանգ էր, ինչու՞ չեք փակել

Նիկոլ Փաշինյան. Եթե Սորոսի գրասենյակը վտանգ էր, ինչու՞ չեք փակել
25.01.2020 | 22:42

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Կապանում հարցրին՝ ինչո՞ւ չի զսպում
սորոսականների ակտիվությունը՝ նշելով, որ Հայաստանում «բարձրաստիճան սորոսական պաշտոնյաներ կան»: «Իսկ ի՞նչ է նշանակում սորոսական, մի հատ բացատրեք»,- հարցրեց վարչապետը: Նա նշեց, որ Բաց հասարակության հիմնադրամը գրասենյակը Հայաստանում գործում է տասնյակ տարիներ, այդ թվում՝ այն իշխանության ժամանակ, որի «կարկառուն ներկայացուցիչ է եղել Իրավունք թերթի հիմնադիրը»: Փաշինյանի խոսքով, եթե այդ կազմակերպությունը վտանգ էր ներկայացնում, ինչու՞ նախկին իշխանությունները չեն փակել: «Ինչո՞ւ չեք փակել այդ հիմնադրամը: Այսօր բոլոր նրանք, ովքեր այդ թեմայով շահարկումներ են անում, նախկին իշխանության մեջ կամ տեղ են ունեցել, կամ թիմի անդամ են եղել, կամ նրանց շրջապատի մարդիկ են, ինչո՞ւ չեք փակել: Այսինքն՝ դուք հիմա խոստովանում եք, որ պետական դավաճաններ եք, որովհետև թույլ եք տվել, որ 25 տարի Հայաստանում գոյություն ունենա քայքայիչ կազմակերպություն: Ուրեմն նախ կսկսենք ձեզնից, դուք հիմա կանգնեք և Հայաստանի ժողովրդին բացատրություններ տվեք՝ բոլոր հանրապետականները, նախկինում ոստիկանությունում, պետական կառավարաման համակարգում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած մարդիկ, կանգնեք, բացատրություն տվեք՝ երբ իշխանական կերակրատաշտի մոտ էիք, ինչո՞ւ չէիք փակում այդ հիմնադրամները:

Ի՞նչ է նշանակում սորոսական, ես թույլ չեմ տա, որ ՀՀ որևէ քաղաքացու հասցեին այդպիսի բան ասեն քամահրական կամ արհամարհական, որովհետև բոլոր նրանք, ովքեր դա ասում են, կոռումպացված հանրապետականներ են: Նրանք պետական դավաճաններ են, ովքեր այդ դավաճանական կառույցին թույլ են տվել ՀՀ-ում հիմնադրվել, գործունեություն ծավալել: Ուրեմն եկեք հետաքննություն սկսենք, թե էդ մարդկանցից քանիսն ա գրանտ ստացել էդ կազմակերպություններից, ինչքան են սնվել: Եկեք սկսենք և բացենք էդ խոսակցությունը»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ նախկին իշխանութունները չունեն սրբություն, ուրեմն իրենց թույլ են տվել այդ հիմնադրամները Հայաստանում բացվեն, որպեսզի միջազգային կազմակերպությունները հանդուրժող լինեն իրենց թալանի նկատմամբ:

Դիտվել է՝ 1196

Մեկնաբանություններ